Եվա Բաղդասարյանն ընտրյալ ունի․ նրա սիրտը զբաղված է․ տեսանյութ

Դերասանուհի Եվա Բաղդասարյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հարցուպատասխան է կազմակերպել: Հետևորդները հետաքրքրվել են, թե դերասանուհու սիրտը զբաղվա՞ծ է, ինչին ի պատասխան Եվան գրել է. «Արդեն մի քանի ամիս է, ինչ զբաղված է»։

Եվան նշել է, որ իր և՛ սիրտը, և՛ միտքը զբաղված են, պետք չէ այդ հարցն անընդհատ տալ։ Եվային հարցրել են` արդյոք սիրելին շոուբիզնեսից է, ինչին նա բացասական պատասխան է տվել. «Ոչ շոու բիզնեսից է, ոչ էլ համացանցում կա»։

Հետևորդներին նաև հետաքրքրել է` ամուսնությունից հետո Եվան պատրա՞ստ է փոխել իր ազգանունը։ «Եթե կողակիցս այդպես ուզի, իհարկե, ես խնդիր չեմ տեսնում»,- գրել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: