Եվա Բաղդասարյանի և ամուսնու շքեղ հանգիստը․ Տեսանյութ

StarNews-ն առաջինն էր, որ տեղեկացրեց դերասանուհի Եվա Բաղդասարյանի անձնական կյանքում կատարված փոփոխության մասին:Դերասանուհին ամուսնացել էր, ինչի մասին փորձել էր չխոսել և գաղտնի պահել: Դերասանուհին օրերս հյուր էր Ամալյա Հովհաննիսյանի

Look&face հաղորդմանը, որտեղ էլ բացել էր բոլոր փակագծերը: «Արդեն մեկ տարի կլինի, որ միասին ենք, օրինական հարաբերությունների մեջ ենք: Շատ դժվարությամբ կարողացա գաղտնի պահել, ես չեմ սիրում երբ անձնականս հանրության քննարկման առարկա է դառնում,

կողակիցս էլ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում: Շատ երջանիկ եմ ու երբևիցե այսքան երջանիկ եմ եղել»,- ասել էր նա: Եվ ահա դերասանուհին ամուսնու հետ մեկնել է հանգստի: Նա հրապարակումներ է անում`ներկայացնելով շքեղ հանգստի կադրերը, որոնք ներկայացնում ենք մեկ տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: