Եվա Բաղդասարյանի համարձակ նոր ֆոտոշարքը

«Ամեն ինչ չափի մեջ է, գեղեցիկ եւ առանց ավելորդությունների»` այսպես է բնորոշում իր նոր լուսանկարները դերասանուհի Եվա Բաղդասարյանը: Նա պատմել է, որ նման համարձակ ֆոտոշարքի առաջարկը ստացել է Prime Photo Lab-ից եւ սիրով համաձայնել է: «Այնպիսի թեմա էին մտածել ինձ համար, որը դեռ ոչ ոքի մտքով չէր անցել: Ստացանք այն, ինչ պատկերացնում էինք:

Ութոտնուկն իսկական էր: Առհասարակ, կակղամորթներից չեմ զզվում, պարզապես հոտն էր տհաճ: Ամեն դեպքում ծովային կենդանի է»,- նշել է Եվան եւ հավելել, որ պատրաստ է ֆոտոշարքի վերաբերյալ տարաբնույթ կարծիքներին: Նա նշել է, որ մոդել-դերասանուհի է, հետեւաբար, նորմալ է, որ նկարահանվում է ինքնատիպ ֆոտոշարքերում:

«Տեսնում ենք՝ ինչպես են աշխատում համաշխարհային ճանաչում ունեցող մոդելները: Ցավոք, մեր երկրում այս ոլորտը զարգացած չէ, եւ մարդիկ այլ կերպ կարող են ընկալել այս լուսանկարները, բայց նման խոսակցություններն ինձ չեն խանգարում»,- եզրափակել է Եվան:

Понравилась статья? Поделиться с друзьями: