Ես շատ ուրախ եմ, որ աղի հետ կապված այս հարցը…Անահիտ Ավանեսյան

«Ես շատ ուրախ եմ, որ աղի հետ կապված այս հարցը նման բարձր հնչեղություն ունեցավ և առիթ հանդիսացավ ևս մեկ անգամ մեր քաղաքացիների ուշադրությունը գրավելու՝ առողջ ապրելակերպի, առողջ սննդակարգի նկատմամբ»,-այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների

հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում աղի օգտագործման բարձր ցուցանիշ կա: «Եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվությունն է, որ ամենօրյա աղի օգտագործումը չգերազանցի 4 գրամը,

մենք օրական օգտագործում ենք 8-ից-10 գրամ: Դա նշանակում է, որ մենք հավելյալ ռիսկեր ենք ստեղծում մեր առողջության համար, ուստի սա էլ պետք է դիտարկել մի բաղադրիչ մաս առողջ ապրելակերպի խթանման, վնասակար սովորություններից հրաժարվելուն»,-նշեց

նախարարը: Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պետք է սովորել պահպանել առողջությունը: «Երբ մենք առողջ ենք, չենք գիտակցում, թե ինչ մեծ պարգև է առողջ լինելը, ուստի այդ ժամանակ նաև հոգածություն է պետք է ցուցաբերենք մեր և մեր հարազատների նկատմամբ»,-ասաց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: