Ես ինձ նման բшներ թпւյլ չէի տш. Ալբերտ Հովհաննիսյանի հшյր

Որպես հայ մարդ, ազգի նվիրյալ, համարում եմ, որ այդ ամենը ճիշտ չէ, մնացածն իրենք գիտեն:Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ անընդունելի համարելով սեպտեմբերի 21-ին, ինչպես այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, Հանրապետության հրապարակում «մասշտաբային և գունագեղ տոնակատարություն» անցկացնելը՝ նվիրված, ըստ Փաշինյանի, նահատակների հիշատակին:

«Որպես հայ մարդ, ազգի նվիրյալ՝ համարում եմ, որ այդ ամենը ճիշտ չէ, մնացածն իրենք գիտեն։ Իրենց համար ամեն ինչ ճիշտ է, ինձ համար՝ չէ։

Մենք շատ անելիքներ ունենք, որ դեռ չենք արել, շատ ընտանիքներ կան, որ դեռ իրենց երեխաներին չեն գտել, գե րիներ կան, որոնց հայրենիք չեն վերադարձրել, ու չգիտենք էլ՝ նրանց կվերադարձնե՞ն, թե՞ ոչ։Այսինքն՝ լուծելու շատ խնդիրներ ունենք, եթե այդ տոնակատարությունն այսօր այդքան անհրաժեշտ է, ի՞նչ ասեմ»,- նշել է Արտակ Հովհաննիսյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: