Եթե Ձեր սիրելին չունի այս սովորությունները, ուրեմն Դուք ճիշտ ընտրություն եք կատարել

Սերը կույր է, ու մենք հաճախ ենք աչք փակում մեր կողակցի թերությունների վրա։ Իհարկե, առանց դրա չի լինի, բայց կան կետեր, որոնք անթույլատրելի են, եթե ուզում եք ունենալ առողջ ու երջանիկ հարաբերություններ։

Մի մնացեք տղամարդու կողքին, եթե նա անում է ՍԱ

Դավաճանել

Ժամանակն է ընդունել, որ դավաճանությունը ոչ թե սխալմունք է, այլ ընտրություն։ Մարդն իր ցանկությունները վեր է դասում ձեր հպարտությունից։ Դժվար թե իր կնոջը հարգող տղամարդը երբևէ գնա նման քայլի։

Իր պահանջարկները ձեզանից վեր է դասում

Լավ տղամարդը չի մոռանա հոգ տանել իր մտերիմների մասին։ Եսասիրությունը վատ բան չէ, սակայն դա էլ պիտի լինի չափավոր։ Եթե մարդ ինքն իրեն բոլորից ու ամեն ինչից վեր է դասում, անհանգստանալու առիթ ունեք։

Ստել

Սուտը երբեք տեղին չի լինում։ Սուտն օգնում է միայն այն մարդկանց, ովքեր նախընտրում են ապրել փակ աչքերով։ Եթե տղամարդը ստում է, այլ մարդ ձևանում՝ ավելի բարի, հաջողակ, կարևոր, ուրեմն չարժե նման մարդու վրա հույս դնել։

Վատ արատահայտվել նախկին կանանց մասին

Համաձայնեք, որ բավականին տհաճ երևույթ է, երբ տղամարդիկ սկսում են փնովել իրենց նախկին կնոջը կամ ընկերուհուն։ Արժանապատիվ մարդը հարգանքով է վերաբերվում սեփական անցյալին ու բոլոր նրանց, ովքեր իրեն վստահել են։

Ձեզ թաքցնում է իր մտերիմներից

․․․նշանակում է, որ նա ձեզ լուրջ չի վերաբերվում։ Լավ տղամարդը երբեք չի խաղա ձեր զգացմունքների հետ։

Ձեզ մանիպուլյացիայի ենթարկել

Ոչ մի իրեն հարգող տղամարդ սիրելի կնոջը մանիպուլյացիայի չի ենթարկի։

Понравилась статья? Поделиться с друзьями: