Եթե զգում եք սա հարաբերություններում, ուրեմն դա ՍԵՐ չէ…

Բոլորս էլ երազում ենք սիրո մասին, քանի որ այն ուժ է հաղորդում, կյանքը լցնում իմաստով: Սակայն երբեմն այնքան երկար ենք սպասում ու փնտրում այդ զգացումը, որ պարզապես սկսում ենք հորինել այն, որպեսզի լցնենք էմոցիոնալ դատարկությունը:

Եթե ուզում եք հստակ իմանալ, արդյոք սիրում եք ձեր զուգընկերոջը թե պարզապես էմոցիոնալ առումով նրանից կախվածության մեջ եք գտնվում, մաքսիմալ անկեղծ պատասխանեք այս հարցերին:

Արդյո՞ք կարող եք վստահ քայլել առաջ, ապրել, եթե ձեր զուգընկերը լքի ձեզ:

Ի՞նչն է ձեզ համար ավելի կարևոր. այն, թե նա ինչպես է վերաբերվում ձեզ թե նրա ներաշխարհը:

Ուզում ես արդյո՞ք փոխել քո զուգընկերոջը ու դարձնել նրան քո իդեալին համապատասխան:

Արդյո՞ք ապրումների մեջ ընկնում ես, երբ նրանից երկար ժամանակ զանգ չես ստանում:

Ձեզ անդադար հետապնդում է արդյո՞ք վախի զգացում, որ նա կարող է լքել ձեզ՝ հանուն ուրիշ աղջկա:

Եթե հարցերի մեծամասնությանը դրական պատասխան եք տվել, արժե լուրջ մտածել ձեր հարաբերությունների առողջ վերաբերյալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: