Եզրափակիչ փուլի է հասել զո հվածն երի մար մինների նույնականացման աշխատանքը․ մանրամասներ

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ պատ երազմի հետևանքով զո հվածն երի մար մինների նույնականացման ԴՆԹ հետազոտության աշխատանքը եզրափակիչ փուլի է հասել։ Կան մար միններ որոնք չեն նույնականացվել, բայց կան նաև ա նհ ետ կորածների հարազատներ, ովքեր ԴՆԹ նմուշ չեն հանձնել՝ տարբեր պատճառներով։ Ունենք նաև նույնականացված մար միններ, որոնք տարբեր պատճառներով հարազատների կողմից չեն վերցվել:

Կան օբյեկտիվ պատճառներ, կան նաև սուբյեկտիվ պատճառներ: Շուրջ 50 մասունք, որոնցից նույնիսկ՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել և այս դեպքերը պարզելու համար պետք է դիմենք օտարերկրյա մեր գործընկերներին, որոնք ավելի փորձառու են այս ոլորտում, որպեսզի նրանք այս հարցում մեզ օգնեն»,-ասաց Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ եղել են նաև դեպքեր երբ հարազատները կասկածի տակ են առել Հայաստանում արված հետազոտության տվյալը, իրենք իրենց նախաձեռնությամբ տարել են արտերկիր։ Եվ 99․9 տոկոսով պատասխանները համընկել են։

Понравилась статья? Поделиться с друзьями: