«Դե փորձեք Մակրոնից էլ պահանջել ձեր գե րինե րին»․ այսպիսի պատասխան է ստացել հայկական կողմը

168.am-ը գրում է․ Մոսկվայում ավարտվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանի, սահմանապահ զո րքերի շտաբի պետ Արման Գասպարյանի, Արցախում Ռուսաստանի ԶՈՒ հարավային ռա զմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովի մասնակցությամբ կայացած հանդիպումն Ադրբեջանում պահվող հայ գ երին երի վերադարձի հարցով։

168.am–ի տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում հայկական կողմին հիշեցրել են, որ Արցախում խաղաղապահ առաքելությունը ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը, գերիների հարցով ակտիվորեն աշխատում է ռուսական կողմը, իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գերիների հարցով բանակցելու փոխարեն՝ Փարիզում աջակցություն է խնդրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից։

Ըստ մեր տեղեկությունների՝ այս հանդիպման արդյունքում գեթ մեկ գերու վերադարձի հարց հնարավոր չի եղել լուծել և, ինչպես Մուրադովը, այնպես էլ հայկական կողմի ներկայացուցիչները Հայաստան են վերադարձել ձեռնունայն։ «Դե փորձեք Մակրոնից էլ պահանջել ձեր գերիներին»,- ասվել է հայկական կողմին։

Понравилась статья? Поделиться с друзьями: