Դե եկեք սենց հավաքվենք գնանք Արցախ, հլը պատկերացրեք ո՞նց կվախենա թուրքը․․․

Նախօրեի երեկոյան հրապարակին հարող հատվածում հավաքվել էին բազմահազար մարդիկ, որոնց ջահերով ուղևորվել են Ծիծեռնակաբերդի սրբազան նշանակություն ունեցող բարձունք։ Այս գաղափարական երթը շատերը քաղաքական մենկաբանությամբ

լուսաբանեցին։ Իսկ արտիստուհի Անի Խաչիկյանն իր հարթակում երթի մասին գրել է հետևյալը․ «Հա, էս ջահերով երթը ու մարդկանց քանակությունը ու եռագույնը զիլ ա, բան չասի։ Պահի տակ փշաքաղվում էլ ես, ուղղակի հետո հիշում ես ինչի համար

են հավաքվել ու ուզում ես ասես, դե եկեք սենց հավաքվենք գնանք Արցախ, հլը պատկերացրեք ո՞նց կվախենա թուրքը, ազերը, այ էտ ժամանակ ինքն էլ կարող ա փշաքաղվի։ Չէ, մենք սենց մենակ հիշելուց ենք հավաքվում, բայց իրական պահանջատեր լինելուց շատ հեռու ենք,

մենակ ցավի շուրջ ենք սենց միասնական հավաքվում, իսկ պայքարելու, կրթվելու, զարգանալու, ուժեղանալու, ունեցածը պահելու համար մի քիչ հոգնած ենք,զբաղված ենք,թող ուրիշը անի, մենք կնայենք, այսքանը, կոտորվելու սիրահար ժողովուրդը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: