Գոհար Ավետիսյանն ամուսնու հետ Երևանում է. լուսանկարներ

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը Երևանում է: Այս մասի տեղեկանում ենք Գոհար ինստագրամյան էջից: Դիմահարդարը Հայաստան է ժամանել ընտանիքի՝ ծնողների ու ամուսնու հետ: Ի դեպ, իր story-ներից մեկում Գոհարը նշել է, որ ամուսինը՝ Սերգեյը, առաջին անգամ է Երևանում:

Հավելենք, որ Գոհարը տևական ժամանակ չէր ցուցադրում ամուսնուն, հեռացրել էր նրա հետ բոլոր լուսանկարները, ավելին՝ ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ այն հարցին՝ թե որտեղ է իր ամուսինը, հումորային լուսանկար էր տեղադրել, որում ասվում էր. «Եվ ապրեցին նրանք երկար ու երջանիկ, որովհետեւ բաժանվեցին»: Նա պարբերաբար ակնարկում էր ամուսնալուծության

մասին, գրառումներ անում՝ խոսելով այն մասին, որ կանայք ներկայումս ավելի շատ են վաստակում, սակայն սիրո փոխարեն միայն քննադատության են արժանանում իրենց ամուսինների կողմից: Սակայն Starnews-ը նկատել էր, որ այդ ընթացքում Գոհարի սկեսուրը նրանց տանն էր, նա պատահաբար հայտնվել էր նրա սթորիում: Գոհարի էժանագին շոուն բացահայտվեց այն բանից հետո, որ պապարացիները նրան ու ամուսնուն միասին բռնացրել էին Սոչիում զբոսնելիս:

Դրանից հետո Սերգեյը սկսեց կրկին հայտնվել գոարի սթորիներում: Դիմահարդարը, երևի թե, հասկացավ, որ իր կազմակերպած էժանագին շոուն այս անգամ չստացվեց: Առաջիկայում Starnews-ը մանրամասներ, տեսանյութեր ու լուսանկարներ կհրապարակի Գոհարի՝ երևանյան այցից:

Понравилась статья? Поделиться с друзьями: