Գոհար Ավետիսյանը խոսել է կրծքի վիրահատության հետեւանքների մասին

Ռուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը խոսել է կրծքի վիրահատության հետեւանքների մասին․ ոճաբանը փոքրացրել էր կուրծքը։ Նա բողոքել է, որ վիրահատությունից հետո կրծքավանդակի վերքը լավ չի լավացել։ Արդյունքում սկսվել է նեկրոզ՝ կրծքավանդակի ճարպային

հյուսվածքի մահ, եւ մարմնի վրա առաջացել է խորը անցք։ «Կողքից թվում էր, թե ինչ-որ մեկը խնձոր է կծել։ Մի խոսքով՝ սարսափելի էր։ Իսկ հետո մի գեղեցիկ օր ես եւ Ասյան նկատեցինք, որ այն սկսել էր բացվել։ Կարծում էի, որ սիրտս դուրս կթռնի այնտեղից։ Մի խոսքով այն, ինչ ապրեցինք նրա հետ…

ուրախ եմ, որ դուք դրա մասին չգիտեք»,- իր Instagram-ում կիսվել է Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ այս պահին վերքը սկսել է, աստիճանաբար, լավանալ։ Նա ավելացրել է, որ նեկրոզի պատճառով իրեն ճնշված է զգացել, եւ ինչ-որ պահի սկսել է սթրեսի պատճառով շատ ուտել: Արդյունքում նա գիրացել է 5 կգ-ով։

style.news.am

Понравилась статья? Поделиться с друзьями: