Գյումրեցի պատանի ծանրորդը գերազանցել է թուրք մրցակիցներին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն

Գաղտնիք չէ, որ հայկական պատվիրակությունը ներկայացնող մարզիկները միջազգային մրցաշարերում հաճախակի փայլում են իրենց ելույթներով ու հաջողություններվ։ Կան սպորտային ասպարեզի որոշ ոլորտներ, որոնցում մեր մարզիկներն

առանձնահատուկ հաջողությունների են հասնում։ Այդ ոլորտներից մեկն էլ ծանրամարտն է։ Հայ մարզիկներն այս ասպարեզում հիմնականում առաջատարի դիրքերից են հանդես գալիս ու որպես առաջատար են վերադառնում հայրենիք։ Առաջատարի

դիրքերում է հանդես եկել ու հայրենիք վերադարձել գյումրեցի ծանրորդ Միքայել Չոլակյանը։ Ներկայանալով քառասունինը կիլագրամ քաշային կարգում՝ Միքայելը Եվրոպայի պատանեկան առաջնությունում վաստակել է չեմպիոնի պատվավոր

կոչումը՝ բարձրացնելով 182 կիլոգրամ ծանրություն։ Ծանրորդը վեց հաջող մոտեցում է ունեցել՝ գերազանցելով ազգությամբ թուրք իր մրցակցին։ Արդյունքում ոսկին բաժին է հասել Միքայելին, իսկ արծաթն ու բրոնզը՝

թուրք մրցակիներին, որոնք 176 երկամարտի ցուցանիշ են գրանցել։ Միքայելի մարզիչը գյումրեցի ծանրորդ Կարապետյան Ալեքսանն է։ Պատանի մարզիկը Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի սաներից է։

Понравилась статья? Поделиться с друзьями: