Գիտեմ, որ շատերը անհամբեր սպասում են, որ կարծիքս հայտնեմ Ազատագրական շարժման մասին… Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանն իր էջում գրել է. Գիտեմ, որ ընկերներիցս շատերն անհամբեր սպասում են, որպեսզի կարծիքս հայտնեմ Ազատագրական շարժման մասին։ Գիտեմ նաև, որ որոշ շրջանակներ անհամբեր սպասում են մի բան

գրեմ, որպեսզի սքրին անեն գրածս։ Ամեն դեպքում, ես պիտի ասեմ իմ կարծիքը։ Շարժման ղեկավարների մեծ մասին, եթե ոչ բոլորին անձնապես ճանաչում եմ, մի քանիսի հետ ընկերական հարաբերությունների մեջ եմ, նաև մասնագիտական։ Եթե ընկերական հար աբերությունների մեջ եմ , ապա պետք է որ իրենց հայրենասիրության ու հայրենատիրության

չափը զգացած լինեմ։ Մենակ մի բան ասեմ, ես մեկ գրամ չեմ կասկածում այդ մարդկանց հայրենասիրության ու հայրենատիրության վրա, ինչպես նաև համոզված եմ, որ իրենք որևէ մեկի պրոյեկտ չեն կարող լինել։ Իրենք իրենց երբեք այդպիսի բան թույլ չեն տա։ Մի կարևոր նկատառում

ևս։ Եթե նկատել եք, ազատագրական շարժման պահանջների մեջ չկա ոչ մի քաղաքական պահանջ։ Այսինքն չեն պահանջում սրա-նրա հրաժարականը, ուղղակի պահանջում են ավելի բաց տեղեկատվություն թշ նամու հետ կառավարության աշխատանքներում, ինչպես նաև անվտանգային այլ

պահանջներ։ Տեղյակ եմ, որ գերքաղաքականացված ուժերը նույնիսկ հասարակ բարևի մեջ են քաղաքականություն տեսնում, սակայն հավատացած եղեք Հայրենիքը և այն սիրելը բացարձակ արժեքներ են, որը ոչ բոլորին է տրված Աստծու կողմից․․․ Հայոց աշխարհիս հզորություն, Հայոց բանակիս զորություն․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: