Գերի ընկած հերոսների հարազատները դեռ փակ են պահում Շիրակի մարզպետարանի մուտքն ու ելքը

Շիրակի մարզպետարանի մուտքը, գերիների հարազատները շարունակում են փակ պահել, նրանք ամբողջ գիշեր մնացել են մարզպետարանի շենքի մոտ։ Հարազատները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հիշեցնենք, որ Խծաբերդի հատվածում գերի ընկած տղաների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքն ու ելքը: Երեկոյան հարազատները թույլ են տվել, որ կին աշխատակիցները դուրս գան շենքից, բայց տղամարդիկ մնացել են։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: