Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացումը Երևանում․ Տեսանյութ

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման արարողությունը տևեց 50 րոպե։ Բացման արարողությունը մեկնարկեց Եվրոպայի առաջնության պատմական ակնարկով՝ վերհիշելով

նախորդ առաջնությունները հյուրընկալած երկրները: Այնուհետ մեկնարկեց առաջնությանը մասնակցող երկրների ներկայացման արարողությունը: Հայաստանի դրոշակակիրը բացման արարողությանը Նարեկ Մանասյանն էր: Դրան հաջորդեց պաշտոնական արարողությանը, որից հետ սկսվեց մշակութային մասը,

որը լի էր հայկական էսքիզներով: Բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (ЕUBC) նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը եւ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ (IBA) Ումար Կրեմլյովը: Նշենք, որ բռնցքամարտի Եվրոպայի

առաջնությունը կկայանա մայիսի 22-30-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Առաջնությանը կմասնակցի 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ին: Մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, իսկ եզրափակիչները կկայանան 30-ին:

Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան-գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ: Հայաստանը ներկայացուցիչ ունի բոլոր քաշային կարգերում: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ),

Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) եւ Դավիթ Չալոյան (+92 կգ):

Понравилась статья? Поделиться с друзьями: