Բոլորը կարող են դա վաճանել քեզ. ի՞նչ է ակնարկում Լիլիթ Բասյանը․ լուսանկար, տեսանյութ

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Ալեքսանդր Բաբասյանի նախկին կինը՝ Լիլիթ Բասյանը, սիրելի ունի: Ավելին՝ նա վերջերս ցուցադրել է իր մատանին՝ տպավորություն ստեղծելով, որ նշանադրվել է: Լիլիթը բավական ակտիվ է սոցցանցերի իր էջերում։ Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․

«Շատերը քեզ չեն հասկանա և պետք էլ չէ… Շատերը կդատապարտեն քեզ, բայց հենց իրենք կլինեն դատապարտելի: Շատերը քեզ կքննադատեն, բայց գնա առաջ և մի հանձնվիր։ Մի լսիր, թե ինչ են խոսում, լսիր միայն քո սրտին։ Բոլորը կարող են դավաճանել քեզ, միայն դու ինքդ չես դավաճանի քեզ Դու ես քո մոլորակը։ Հիշիր, որ երբեք չես կարող վերաշարադրել օրդ և րոպեդ։ Երբեք մի վատնիր ժամանակդ։ Գնահատիր ինքդ քեզ և քո կյանքը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղը Լիլիթը, երբ առաջին անգամ լուսանկար էր հրապարակել սիրելի հետ, րոպեներ անց հեռացրել էր այն: Ավելի ուշ Լիլիթը Starnews-ի հետ զրույցում բացառիկ մանրամասներ էր ներկայացրել՝ նշելով, որ պատրաստվում է ամուսնության.

«Ես այն մարդկանցից եմ, որ եթե հարաբերություն եմ ունենում, ապա դա միայն լուրջ է լինում, այլ ձևով չեմ կարող: Եթե ես հարաբերությունների մեջ եմ, ապա դա միայն այն բանի համար է, որ ես ընտանիք կազմեմ»,-նշել էր նա: Հավելենք, որ մենք կապ էինք հաստատել նաև Լիլիթի նախկին ամուսնու՝ Ալեքսանդրի հետ, սակայն նա նշել էր, որ այդ թեման իրեն չի հետաքրքրում.

«Տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում, չի էլ հետաքրքրում ինձ…Կոնկրետ ինձ չի հետաքրքրում, ի՞նչ տարբերություն Լիլի՞թը, թե՞ մեր հարևանի աղջիկը»,-Starnews-ին ասել էր Ալեքսանդր Բաբասյանը:

Ալեքսանդր նաև նշել էր, որ իր որդու՝ Ալեքսանդր կրտսերի կյանքում այլ տղամարդ չի կարող լինել:

Понравилась статья? Поделиться с друзьями: