Բժշկի հրատապ կոչը՝ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված

Հարգելի հայրենակիցներ, հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսը չշրջանցեց նաև Հայաստանը․․․
Ի թիվս՝ աշխարհի տասնյակ երկրների, մեզ մոտ այն հասավ այս գիշեր․․․
Այս առիթով՝ բժիշկ Գրիգորյանը շատ կարևոր կոչով է դիմել հանրությանը․․․

Խնդրում եմ խուճապի չմատնվել, սակայն սահմանափակել ձեր այցելությունը հանրային վայրեր․․․
Այս մասին Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը․․․
«Ժամեր առաջ վարչապետը հայտարարեց Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի մասին․․․

Այժմ անհրաժեշտ է` -Գումարել կառավարության արտահերթ նիստ, որտեղ հաստատել նախապես մշակված (եթե չկա, ապա շտապ մշակեք)` հիվանդների հայտնաբերման, տեղափոխման, մեկուսացման և բուժման գործելակարգերը․․․
– Առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների համար իրականացնել հակիրճ, բայց բովանդակային վերապատրաստում ըստ վերը նշված գործելակարգերի․․․

– Վերապատրաստել ստացիոնար հիմնարկներում աշխատող բուժանձնակազմին (առաջնահերթությունը տալ մասնավորապես թերապևտներին և ռեանիմոտոլոգներին) ըստ վերը նշված գործելակարգերի․․․
– Հնարավորության դեպքում բոլոր կորոնավիրուսով հիվանդներին առանձնացնել մեկ հիվանդանոցում․․․
– Քննարկել և հաստատել ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդի տրամադրման ժամկետների փոփոխման հարցը․․․

-Ռիսկի խմբում գնտվող անձանց բաժանել դիմակներ․․․
Դեռևս այսքանը: Սպասենք պետական մարմինների արձագանքին: Հարգելի հայրենակիցներ,
խնդրում եմ խուճապի չմատնվել, սակայն սահմանափակել ձեր այցելությունը հանրային վայրեր․․․
Հիվանդության ախտանիշների ի հայտ գալուն պես, խնդրում եմ դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ: Սա բուժելի հիվանդություն է:Առողջ եղեք»,-նշել է նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: