Բեն Ավետիսյանը երկու ամսական դստեր հետ նոր լուսանկարներ է հրապարակել

Դերասան Բեն Ավետիսյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ նա երկու ամսական է դարձել:

Իր ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանը գրկել է դստերը. նրանք երկուսն էլ սեւ հանդերձանքով են, իսկ փոքրիկ Բիանան կրում է բաց գույնի գլխակապ՝ վրան ծաղիկ: «Պապայի աղջիկը այսօր դարձավ երկու ամսական»,

— հրապարակումը կարճ մակագրել է դերասանը: Ավելի վաղ դերասանը լուսանկար էր հրապարակել դստեր հետ զբոսանքից: «Նոր կարգավիճակ՝ հայրիկ», — գրել էր դերասանը՝ մակագրելով լուսանկարը, որում փոքրիկը չէր երեւում:

Понравилась статья? Поделиться с друзьями: