Բաքվից վերադարձած 3 գ եր ին երից մեկը Շիրակի մարզից է. Նազելի Բաղդասարյան

Քիչ առաջ Բաքվից վերադարձած 3 գերիներից մեկը՝ Սամվել Շուխյանը, Շիրակի մարզից է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

«Գերեվարված երեք մեր հայրենակիցն արդեն Երևանում է։ Ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց, ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի եւ Ազգային անվտանգության ծառայության ջանքերով նրանք վերադարձվել են հայրենիք։

Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն, հասցրել են կապվել և խոսել հարազատների հետ։ Մեկը Շիրակի մարզից Շուխյան Սամվելն է։ Բարի եւ շուտափույթ վերադարձ մաղթենք նաև մեր մյուս տղաներին»,-ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ քիչ առաջ 3 գերի Բաքվից վերադարձավ Հայաստան: Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ռազմական ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի Էրեբունի օդանավակայանում:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: