Արփինե Բեկջանյանը խոսել է իր ապրած կյանքի մասին․ «Ավելի լավ է մատուցող աշխատես, քան երեխադ սոված մնա» 

Starnews.am-ը գրում է. 90-ականների ամենահայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է ԱՄՆ-ում:

Մութ ու ցուրտ տարիների ամենասեքսուալ երգչուհիներից մեկը խոստովանում է, որ ԱՄՆ-ում նրա համար շատ դժվար է եղել, ստիպված է եղել աման լվանալ, մատուցող աշխատել, գանձապահ լինել:

Արփինեն հարցազրույցում նշել է, որ ստիպված է եղել անցնել ինքն իր վրայով, չնայած դրան՝ միշտ կարծել է, որ ավելի լավ է մատուցող աշխատել, քան իր երեխան սոված մնա:

Երգչուհին նաև խոստովանել է, որ իր համար հոգեբանորեն բարդ էր, որ խանութում աշխատելիս նրան այդ կարգավիճակում տեսել է դերասանուհի Մերի Մակարյանը:

Չնայած այս ամենին՝ Արփինեն պնդում է, որ հպարտ է, որ կարողացել է այդ աշխատանքները կատարել և պարզ ճակատով մնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Понравилась статья? Поделиться с друзьями: