Արփիի և Միհրանի փոքրիկի նոր լուսանկարը․ նա շատ է մեծացել

Երգիչ Միհրան Ծառուկյանի և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդին՝ Ռոբերտը, երեկ դարձել է 11 ամսական:

Այդ առթիվ Արփին Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է որդու լուսանկարը և գրել. «Շնորհավոր 11 ամսականդ, իմ սեր»:

Արփին հաճախ է որդու լուսանկարները տեղադրում իր էջում:

Ավելի վաղ նա գրառում էր արել՝ նշելով, որ որդու լույս աշխարհ գալով հասկացել է, թե որն է կյանքի իրական իմաստը, թե ինչու է ինքը ծնվել. ծնվել է, որպեսզի լինի Ռոբերտի մայրը:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացած է 2019 թվականի դեկտեմբերից:

Понравилась статья? Поделиться с друзьями: