Արցախում հայտարարվեց արտակարգ իրավիճակ

Արցախում հայտարարվեց արտակարգ իրավիճակ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման եւ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

«Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին անց է կացրել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին ներկա էին հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչները:

Նախագահ Սահակյանը ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին եւ տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման եւ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին։

Նա իր ուղերձում նշել է, որ արտակարգ իրավիճակ է հայտարարվում ապրիլի 12-ից` ժամը 22:00-ից սկսած մինչև մայիսի 12-ը` ժամը 22:00-ը ներառյալ»,- ասված է հաղորդագրությունում։

Понравилась статья? Поделиться с друзьями: