Արցախում կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել

Արցախում կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել

ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում, առայսօր, նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել` ուղարկվել լաբորատոր հետազոտության:

Այս մասին հայտնում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Այս պահի դրությամբ, 12 փորձանմուշի արդյունքները բացասական են, 1-դեպքի պատասխանը պարզ կլինի վաղվա ընթացքում:

Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,- գրել է Աբրահամյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: