Արցախից տարհանված ընտանիքի 12 և 13-րդ բալիկներն են ծնվել

Արտաշատի բժշկական կենտրոնը հայտնում է. «Կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու տղաներ։ Ծնողներն Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և հանգրվանել մեր մարզում։ Խորհրդանշական անուններով փոքրիկ Մոնթեն և Նժդեհը

ծնվել են 7 քույրերից և 4 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։ Փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով՝ մեր փորձառու բժիշկ-մանկաբարձների շնորհիվ: Երեխաներն ու մայրը՝ 39-ամյա Մարիամը,

իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն։Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և ողջ անձնակազմը շնորհավորում են փոքրիկների լույս աշխարհ գալու առթիվ, մաղթում են խաղաղ ու անհոգ մանկություն, նրանց և բոլոր մանուկներին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: