Արտաշ Ասատրյանի դուստրն ամուսնանում է

Starnews.am-ը գրում է․

Հանրահայտ ու սիրված երգիչներից Արտաշ Ասատրյանն ունի մեծ ու գեղեցիկ ընտանիք։ Նրա երեխաներն արդեն բավականին մեծ են: Վերջերս Արտաշը ԱՄՆ-ից վերադարձավ հայրենիք, որին հաջորդեց նաև իր ավագ որդու`Գրիշայի վերադարձը: Պատճառը`ընտանիքում սպասվող մեծ ուրախությունն է:

2 տարի առաջ Արտաշի դուստրը նշանադրվեց, որի երեկոյի գերշքեղ կադրերը տարածվել էին ողջ համացանցով մեկ: Եվ ահա, նշանադրությունից 2 տարի անց Արտաշի դուստրը`Սյուզին ամուսնանում է: Սյուզիի հարսանիքի համար ԱՄՆ-ից Երևան են ժամանել հարյուրավոր հյուրեր, ովքեր մասնակիցն են դառնալու այս սպասված արարողությանը:

Սիրված երգչի դուստրն ու ապագա ամուսինը մեծ շուքով և շքեղությամբ են պատրաստվում իրենց կյանքի կարևոր օրվան: Պսակադրությունն իրականացվելու է Էջմիածնում, իսկ Հայաստանի լավագույն ռեստորաններից մեկում`հայտնի երգիչների ուղեկցությամբ, շարունակվելու է քեֆ-ուրախությունը:

starnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: