Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Ռաջաբովին

Փարիզում ընթացող արագ եւ կայծակնային խաղի մրցաշարի հերթական մրցումային օրը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն անցկացրած 9 պարտիաներից 3-ում հաղթանակ տարավ, մյուս 3-ում պարտվեց, ևս 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով, հաղորդում է Armsports.am-ը:

Արոնյանը առավելության հասավ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի , ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի և ամերիկացի Ուեսլի Սոյի նկատմամբ: Արոնյանը 12,5 միավորով 6-րդ տեղում է: Կայծակնային խաղի ևս 9 տուր կանցկացվի հունիսի 22–ին։

Понравилась статья? Поделиться с друзьями: