Արմեն Ջիգարխանյանի գեր եզմ անը հողին է հավասարվել

Արմեն Ջիգարխանյանի գե րեզմանը հողին է հավասարվել։ Արմեն Ջիգարխանյանի երկրպագուները հարգել են նրա հիշատակը մահից 6 ամիս անց և զարմացած մնացել՝ տեսնելով, որ գերեզմանն ուղղակի հողին է հավասարեցվել: Այս մասին գրում է Комсомольская правда-ն:

Նշվում է, որ Արմեն Ջիգարխանյանի գերեզմանի շուրջ նույնիսկ ցանկապատ չկա: Իսկ բլուրը բառացիորեն հավասարեցվել է գետնին՝ թաղման վայրը լցվել է ավազով: Մեծ հայկական խաչը փոքր-ինչ շեղվել է, դիմանկարը դրված է հենց ավազի վրա: Արհեստական ծաղիկների երեք փնջի կողքին դրված է 2 կարմիր մեխակ:

Հիշեցնենք, որ դերասանը կյանքից հեռացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին՝ 85 տարեկանում: Արմեն Բորիսովիչը թաղված է Վագանկովսկոյե գերեզմանատանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: