Արդյո՞ք Սուրբ Զատիկի հաջորդ օրը՝ մեռելոցը, աշխատանքային է թե ոչ

Զատիկը շարժական տոն է, յուրաքանչյուր տարի նշման օրը փոխվում է։ 2023-ին Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը կնշվի ապրիլի 9-ին։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։

Ավագ Շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում: Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Այսօր երեկոյան կմատուցվի Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին կազդարարվի Փրկչի Հարության ավետիսը.

«Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնեալ է հարությունն Քրիստոսի»: Այս ավետիսով Մեծ Պահքը կհամարվի ավարտված: Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան:

Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա հարությունը մեռելներից:

Երեկոյան եկեղեցիներում մատուցվող Ճրագալույցի Ս. Պատարագից հետո սկսվում են զատկական տոնակատարությունները: Զատկին հաջորդող օրը մեռելոց է։ Կառավարության կայացրած որոշմանը համաձայն՝ այդ օրը կլինի աշխատանքային։

Понравилась статья? Поделиться с друзьями: