Արամ Ասատրյանի դստեր անզուգական կատարումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արամ Ասատրյան (մարտի 3, 1953, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ — նոյեմբերի 7, 2006, Օշական, Արագածոտնի մարզ, Հայաստան), հայ ռաբիզ երգիչ, երգահան, գուսան և կոմպոզիտոր։

Արամ Ասատրյանը ծնվել է Վաղարշապատում, Արևմտյան Հայաստանից տեղափոխված փախստականների ընտանիքում։ Մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։ 1985 թվականին Լևոն

Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի ու Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։ Հայրենասիրական ու սիրային երգերով ելույթներ էր ունենում Արցախյան պատերազմի մասնակիցների համար։ Ելույթներով հանդես էր գալիս Ասիայում,

Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և արաբական երկրներում։ Ավելի քան հինգ հարյուր երգերի հեղինակ է։ 2003 թվականին Հայաստանի մշակույթի նախարարությունը Արամ Ասատրյանին պարգևատրել է «Գուսան» պատվավոր տիտղոսով։

Արամ Ասատրյանը մա հացել է 2006 թվականի նոյեմբերի յոթին սրտի կաթվածից: 2013 թվականին Վաղարշապատում բացվել է Արամ Ասատրյանի թանգարանը, որտեղ ցուցադրվում են երաժշտի բոլոր մրցանակները եւ պատվոգրերը և նրան պատկանած իրեր:

Понравилась статья? Поделиться с друзьями: