«Ատելությամբ լցված մարդը չի կարող առողջ լինել. վաղ թե ուշ ձեռք կբերի հիվանդություններ». հոգեբան

Հոգեբան Ի. Ծատուրյանը մեդիա ոլորտի մասնագետ Ս. Մարտիրոսյանի հետ խոսել է համացանցային հարթակներում լայն տարածում ստացած և տարածվելը շարունակող ատելության միջավայրի, քարոզի մասին:
Տարբեր ոլորտի մասնագետներին մի հարցի շուրջ է հավաքել այն լուրջ մտահոգությունը, որ առաջիկայում հնարավոր են լուրջ փաստեր արձանագրվել օրեցօր աճող ատելության խոսքի ու մթնոլորտի պատճառով:

Հոգեբանը ներկայացրել է այն առողջական խնդիրները, որոնք կարող են առաջ գալ ատելության քայքայիչ ազդեցության արդյունքում:
Աճող ատելության շարունակականությունը մեդիա ոլորտի մասնագետ Սամվել Մարտիրոսյանը բացատրում է աճող ու չդադարող ընթացիկ քաղաքական զարգացումների արդյունքում:

Հոգեբան Ի. Ծատուրյանը մտավախություն ունի, որ նմանատիպ զարգացումներիը կարող են բերել այնպիսի իրավիճակի, ինչիսին եղավ Սարոյան եղբայրների դեպքում:
Մասնագետներն անառարկելի էեն համարում հետևյալ փաստարկները. հասարակությունում տևականորեն կուտակվել է լարված, նեգատիվ էմոցիաներ, կուտակվել է ատելության պաշար, որոնք մեծամասամբ քաղաքական ենթատեքստեր ունեն:

Մասնագետների մտահոգություններին կարող եք ծանոթանալ տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: