Աստված ստեղծում էր 10 Ադամ ու նրանցից յուրաքանչյուրին մի կին նվիրում․․․

Շատ հին ժամանակներում Աստված ստեղծում է տաս Ադամ։ Նրանցից մեկը հող էր մշակում, մյուսը անասուններ պահում, երրորդը՝ ձուկ որսում․․․ Որոշ ժամանակ անց նրանք մի խնդրանքով եկան Հայրիկի մոտ․

—Մենք ամեն ինչ ունենք, բայց ձանձրանում ենք։ Մի բան կարծես պակասում է։

Աստված նրանց տալիս է խմոր ու ասում․

-Ամենքդ ձեզ նման մի կին սարքեք, ինչպիսին որ կցանկանաք․ գեր, նիհար, բարձրահասակ․․․ Իսկ ես նրանց կյանքով կլցնեմ, շունչ կտամ։

Դրանից հետո Աստված բերում է տաս կտոր շաքար ու շարունակում․

—Այստեղ տաս կտոր կա։ Երբ ավարտեք կին սարքելը, տվեք նրան 1 կտոր, որպեսզի նրա հետ կյանքը քաղցր լինի։

Բոլորն այդպես էլ արեցին, սակայն շուտով Աստված բարկացավ․

-Ձեզանից մեկը խաբեբա է, քանի որ ափսեի մեջ 11 կտոր շաքար կար։ Ո՞վ է երկու հատ վերցրել ու տվել իր կնոջը։

Բոլորը լռում էին։

Աստված վերցրեց նրանց կանանց, խառնեց ու նորից բաժանեց՝ պատահականության սկզբունքով։

Այդ օրվանից 10-ը տղամարդուց 9-ը կարծում է, թե դիմացինի կինն ավելի քաղցր է․․․ Որովհետև մի կտոր ավել շաքար է կերել։

Ու միայն մի Ադամը գիտի, որ այն կինը, ում հետ ինքն ապրում է՝ միակն է ու անկրկնելին, իսկ մնացած բոլորը նույնն են, քանի որ հենց ինքն է կերել շաքարը․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: