Առնվազն 20 զոհ, 1000-ից ավելի վիրավորներ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 54 րոպե առաջ

Երեկ երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 21:55 (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 17:55) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է

հյուսիսային լայնության 38.37 աստիճան և արևելյան երկայնության 39.22 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Էլազիգ (նախկին Խարբերդ) քաղաքից 33 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալլ:

Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, ավելի քան 1015-ը մարմնական վնասվածքներ են ստացել:

Понравилась статья? Поделиться с друзьями: