Ապրում եմ այնպես, ինչպես իմ սիրտն է ուզում․․․ Սոֆի Դեւոյան

Պարուհի Սոֆի Դեւոյանը նոր գրառում է կատարել, որում դիմել է բացասական, խրատական մեկնաբանություններ գրողներին։ «Չեմ սիրում բացասական կոնտենտ, բայց ուզում եմ գրել։ Հուսամ՝ վերջին անգամ․․․ Սա իմ էջն է։ Ինչը, որ տեղադրում եմ դա իմ ցանկությամբ է։

Ինչ կատարվում է, դա իմ կյանքն է․ միայն ու միայն իմը, իմը։ Սիրելի ոչ ադեկվատ եւ տանը պարապ նստող աղջիկներ ու կանայք ջան, ինձ ընդհանրապես հետաքրքիր չեն ոչ ձեր պատկերացումներն իմ մասին, ոչ ձեր ցանկությունները, թե ոնց պետք է ես ապրեմ։ Ես ապրում եմ այնպես,

ինչպես իմ սիրտն է ուզում, ինչպես զգում եմ ու ինչպես կարողանում եմ։ Ձեզ էլ նույնն եմ խորհուրդ տալիս․․․ Ես ունեմ իմ էջում ինձ սիրող 117 հազար սիրուն, ընտիր, ադեկվատ մարդիկ ու հավատացեք, որ ձեր չստացված կյանքը ոչ ոքիս հետաքրքիր չէ։ Խնդրում եմ դա մի

արտահայտեք իմ էջի մեկնաբանություններում․․․ Այլապես նույն վայրկյանին կհայտնվեք բլոկում՝ անվերադարձ։ Ժամանակը գնում է․․․ իսկ դուք ձեր ժամանակը ծախսում եք անիմաստ հիմարության վրա․․․», — գրել է Սոֆին։ Օրեր առաջ տեղադրված կադրերում Սոֆին պատկերված էր

սիրելիի հետ։ Նա կրում էր սպիտակ բլուզ, բաց երանգի, լայն տաբատ, ինչը համադրել էր լայնեզր գլխարկի հետ։ Սոֆիի կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու ոճային պայուսակը։ «Հեեյ։ Սկսվեց ամենաթույն ճամփորդություններից մեկը։ Ձեզ տանում եմ Դուբայ։

Պատրաստվեք, որ թողնեք լիիիքը մեկնաբանություններ, որ ես էլ սկսեմ կիսվել օգտակար ու հավես կոնտենտով։ Իրենց հին քաղաքներից մեկում ենք Al Seef», — գրել էր Սոֆին, ապա հավելել, որ հետեւորդները նշեն, թե ինչն է առավել հետաքրքրում նրանց։

Понравилась статья? Поделиться с друзьями: