Ապրելը պատասխանատվություն է դարձել, որից խուսափելն անբ արոյակ անություն է․ Կարեն Մկրտչյան

Դերասան Կարեն Մկրտչյանը պատերազմում կորցրել է որդուն՝ Արման Մկրտչյանին։ Անմահացած հերոսը դերասանի միջնեկ որդին է։ Ծառայությունն անցնում էր Հադրութում։ 3 ամսվա ծառայող էր։ Ընկել է հոկտեմբերի երեքին։

Դերասանը շարունակում է զբաղվել աշխատանքով ։ Նշել է, որ իրեն այժմ ապրեցնում են որդու կիսատ մնացած երազանքներն ու նպատակները։ Ապրելու պատասխանատվությունն է մեծացել։ Դերասանն ընդգծում է՝ ապրելը պատասխանատվություն է դարձել, որից խուսափելն անբարոյականություն է։ «Պատերազմը միշտ մահեր է բերում։ Այդ մահերից մեկն այս անգամ իմն էր…

Ոչ մի կերպ չեմ հասկանում, որ երեխաս չկա: Գուցե հասկանում եմ, պարզապես հոգեպես չեմ ընկալում»,- ասել է պատերազմով անցած որդեկորույս հայրը (դերասանը մասնակցել է Արցախյան 1-ին պատերազմին)։ Կարենը պատմել է, որ փոքրուց Արմանին միշտ Եռաբլուր է տարել, սակայն մշտապես ասել է՝ պատերազմը վատ բան է։

Թե ինչո՞ւ չի համաձայնել որդուն հուղարկավորել Եռաբլուրում, դերասանը պատասխանել է, որ ընտանիքը բարձր արժեք է և հետագայում ցանկանում են բոլորը մեկ տեղ լինել։

Ընդգծել է՝ որդին մասնագիտությամբ խոհարար էր, զինվորական 2 տարի պիտի լիներ, բոլոր ժամանակներում մնալու էր խոհարար Արման։ Եվ հերոսանալը չէ որդուն արժևորել հոր աչքին։ Հերոսանալը բազմաթի արժեքներից մեկն է դարձել։

Понравилась статья? Поделиться с друзьями: