Ապագա բանակցային գործընթացը լինելու է հետևյալ ֆորմատով. Ռոբերտ Քոչարյան

«Եթե այսպես շարունակվի՝ ապագա բանակցային գործընթացը լինելու է հետևյալ ֆորմատով՝ Բաքու, Ստեփանակերտ և ինչ-որ չափով՝ Մոսկվա: Թե ինչ հետևանքների կարող է բերել այս ֆորմատը, ես կառաջարկեմ մեր փորձագետներին և

լրագրողներին գնահատեն»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Արցախում ստեղծված իրավիճակից, կարծիք հայտնեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Տպավորությունն այնպիսին է, որ Ղարաբաղի

իշխանությունը հարմարվել է ինչ-որ տեղ այս վիճակի հետ: Իհարկե, իրենց հայտարարություններում խոսում են ինքնորոշման, սուվերենության, Հանրապետության մասին, բայց այլ խոսակցություններում թեման մի քիչ ուրիշ է»,- ասաց Քոչարյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: