Աշխարհս քանդվեց… Չասեք, որ էս անի ծված հայրենիքը հորիցս թանկ էր․․․

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ադրբեջանական հերթական դիվերսիայի արդյունքում զո հվել են պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գաբրիելյանն ու Արթուր Խաչատրյանը: Վերջինիս դուստրը գրառմամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորեւ առանց խմբագրման.

«Իմ ԱՇԽԱՐՀ․ Աշխարհս քանդվեց … Ու չասեք որ էս ԱՆԻԾՎԱԾ հայրենիքը ՀՈՐԻՑՍ ԹԱՆԿ ԷՐ… »:

Ավել վաղ տեղեկացրել ենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական

տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել երկու ՊԲ պայմանագրային զինծառայողներ։

ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Եվս 14 զինծառայող տարբեր

աստիճանի վիրավորումներ է ստացել: Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: