Աշխատավարձերը նոյեմբեր ամսից կբարձրանան 30, 40, 50 տոկոսով. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

«Այս օրերին ընթանում է մեր կարևորագույն ռш զմավարական ծրագրերից 1-ի իրագործումը, որը շրջադարձային նշանակություն պետք է ունենա ՀՀ-ի հետագա զարգացման գործում: Խոսքը ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին է: Ուշադրություն դարձրեք, որ ուսուցիչներն իրենք

պետք է ընտրեն՝ վերահաստատել իրենց որակավորումը, թե ոչ»,- այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս վերահաստատման արդյունքում նրանց աշխատավարձերը՝ կախված հավաքած միավորներից, նոյեմբեր ամսից կբարձրանան երեսուն, քառասուն, հիսուն տոկոսներով»-, հավելեց վարչապետը:

Նրա կարծիքով՝ այս ողջ շղթան փակելու գործընթացը կտևի հավանաբար երեք-չորս տարի. «Այն ուսուցիչները, որոնք իրենք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավորում, մենք այդ ուսուցիչներին կաջակցենք մասնագիտական վերապատրաստում անցնել ու փորձել աշխատանք գտնել բոլորովին այլ ոլորտներում, քանզի մենք կարծում ենք, որ կառավարությունը չի կարող հшնդուրժել ցածր որակավորում ունեցող ուսուցչի ներկայությունը հանրակրթական դպրոցներում»:

Понравилась статья? Поделиться с друзьями: