Անուն… մարդկայնություն… հարգանք… Երբ փոքր էի չէի ընկալում էս բառերի գինը․ Արաքսյա Մելիքյան

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով աշնանային կերպարում։ «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրած կադրերում դերասանուհին կրում է սեւ բլուզ, բլուզ, որոնք համադրել է բաց երանգի բաճկոնի հետ։ Նրա մազերն արձակված են,

մեղմ շպարով է։ «Անուն… մարդկայնություն…հարգանք…. Երբ փոքր էի չէի ընկալում էս բառերի գինը!!! Հիմա երբ տարիներ ես կամաց-կամաց շարում հետագծով, զգում ես դրա արժեքը, թանկությունը․ Ու դրա բացահայտումը անսպասելի է կատարվում. սողոսկում է կենցաղից, բազմաթիվ շփումներից,

մարդկանց ժպիտներից ու երախտիքի հայացքներից։ Թվում է, ոչ բժիշկ ես`ով կյանքեր է փրկում, ոչ սոցիալակ աշխատող, ոչ գիտնական, ոչ էլ որեւէ «նյութական» մասնագետ, այլ արտիստ, ով թվացյալ աշխարհից կերպարներ է դուրս քաշում _բերում իրականություն, ով սեփական

մտքի ու հոգու ծալքերից դեմքերի ու էմոցիաների խառնուրդ է մատուցում, ու …պարզվում է մարդիկ գնահատում են… խորապես երախտապարտ լինում, քո տեսածի ու զգացածի համար, քո կատարման ու ապրման համար…», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Понравилась статья? Поделиться с друзьями: