Աննա Թովմասյանի 34-ամյակը, տարեդարձի ամենայուրահատուկ խնջույքն ու Արամեի ուշացող նվերը

Tert.am Լife-ը գրում է.Երգիչ Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, այսօր դառնում է 34 տարեկան։ Տարեդարձի օրը սիրելին հեռու է Աննայից, բայց երգչուհին նման փորձ էլի է ունեցել։ Հեռավորության վրա սպասում է իր հասանելիք անակնկալին:)

Tert.am Life–ի հետ զրույցում Աննան պատմել է Արամեի շնորհավորանքի, ամենատպավորիչ տարեդարձի և օրը տոնելու իր տարբերակի մասին։ Երգչուհին իր ամենամեծ ձեռքբերումը համարում է ընտանիքը, որը ստեղծել են Արամեի հետ և երեխաներին՝ 4-ամյա Աննա Մարիային և 1-ամյա Մարատին։

«Արամեն գիշերը շնորհավորել է ինձ, բայց կարծում եմ, որ իր շնորհավորանքը դեռ առջևում է,– ասաց Աննան, ապա ծիծաղելով նկատեց, որ նվեր դեռ չի ստացել։ – Նվեր չեմ ստացել, բայց հույսեր դեռ փայփայում եմ:) Սովորաբար Արամեին հուշում եմ՝ ինչ նվեր կարող է ընտրել ինձ համար, այս անգամ ոչինչ չեմ «պատվիրել», խելոք էի։ Իմ մատը խառը չէ, ուշանում է:)»։

Երգչուհին նկատեց, որ ամուսինը շատ լավ գիտի ինքն ինչ է սիրում, ըստ դրա կարող է որոշել, այնպես որ, ընտրությունը շատ բարդ չի լինի։

«Տարեցտարի «ուզելը» քչանում է, երևի, երեխաների գորոծոնով է պայմանավորված, կամ էլ հասունանում ես, բայց սկսում ես քեզ դնել երկրորդ պլանում։ Ավելի շատ երեխաների մասին ես մտածում։ Հիմա շատ ավելի պասիվ եմ, քան առաջ։ Նախկինում ինչ-որ բան կուզեի, կխառնվեի իրար, հիմա հանգիստ եմ»,– ասաց նա։

 

Աննան նկատեց, որ ինքն ու Արամեն ռոմանտիկ անակնկալներ սիրահար չեն։ «Քանի որ ոչ Արամեն է ռոմանտիկ, ոչ էլ ես, իրար հետ հանգիստ «յոլա ենք գնում»։ Չեմ նեղանում ռոմանտիկայի բացակայությունից»,– ասաց նա, ապա հավելեց, որ օրն սկսել է երեխաների հետ, ինչպես բոլոր մայրիկների դեպքում, պարզապես այսօր առավոտից շնորհավորական զանգեր է ստանում։

Վաղ առավոտյան մայրիկն էլ ծաղիկներ է ուղարկել Աննային, ինչը նրա համար անակնկալ է եղել։ Աննայի խոսքով՝ այսօր մեծ խնջույք չի սպասվում, բայց հավաքվելու են ընկերուհիների և հարազատների հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Понравилась статья? Поделиться с друзьями: