Աննա Թովմասյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով

Երգչուհի Աննա Թովմասյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված են որդու հետ։ Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկը ամառային հմայիչ կերպարում է։ Նա կրում

է բաց երանգի տոպ, որը համադրել է երկարափեշ կիսաշրջազգեստի ու ցածրակրունկների հետ։ Երգիչ Արամեի կինը հավաքել է մազերը, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Ես ու աշխարհս», — հրապարակումը կարճ

մակագրել է Աննան։ Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան մոխրագույն տոպ էր կրում ու տաբատ։ Երիտասարդ մայրիկը սպորտային տաբատ էր կրում, արեւային ակնոց։ «Հանգստություն, միայն հանգստություն»,- հրապարակումը մակագրել էր նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: