Անհնար է չհուզվելը…Անմ ահաց ած հե րոսի որդին առաջին անգամ «պապա» է ասում 

Փոքրիկ Տիգրանն ընդամները մի քանի ամսական է և սկսել է անել խոսելու իր առաջին քայլերը։ Տիգրանի հայրը, ցավոք սրտի, ողջ չէ։ Երեխան առաջին անգամ «պապա» է ասում, սակայն դիմում է ոչ թե հորը, այլ նրա նկարին։

Տիգրանի հայրը արցախյան վերջին մարտերին մասնակցած Արշակն է, ով անմահացել է Վարագնաթաղի ազատագրության ժամանակ։ Արշակ Մելիքյանը Պռոշյան ավանից էր։ Նա նոր պետք է բոլորեր երեսունչորս տարին։ Նա մեծ անհամբերությամբ սպասում էր իր որդու ծնունդին։ Երբ սկսվել է պատերազմը, Արշակն առաջին կամավորագրվողներից է եղել։ Նա երդվյալ դաշնակցականներից է եղել, ով կյանքը չի խնայել հայրենիքի համար։

Արշակն ամուսնացած էր Նարինեի հետ։ Նրանք միասին երկու դուստր ունեն։ Արշակն անմահացել է հոկտեմբերի վեցին։ Նրա անմահանալուց տասնյոթ օր անց լույս աշխարհ է եկել նրա սպասված որդին՝ Տիգրանը, ով այսօր հոր նկարի մոտ է ասում նվիրական բառերը։ Տեսանյութը՝ վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: