Անի Քոչարի հուզիչ շնորհավորանքը` որդու ծննդյան առթիվ

Լրագրող Անի Քոչարն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է որդու`Դավիթի ծննդյան 11 րդ տարեդարձը: Անին հետևյալն է գրել. «Դավիթիս երջանիկ 11 ամյակը Հայաստանում . իր գիտակից կյանքում 1-ին

տարեդարձն է տոնելու Հայրենիքում: Ինձ համար մեծ երջանկություն է տեսնել որդուս իր հարազատ միջավայրում. նա երբեք այսքան խանդավառված և ոգեշնչված չի եղել թե՛ ուսման, թե՛ մարզումների և ցանկացած այլ հարցում, որքան այժմ է: Եվ այն բոլոր

հաջողություններն ու ձեռքբերումները, որոնք նա գրանցել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում, գալիս են ապացուցելու, որ նա իր ճիշտ տեղում է: Ինձ համար առավել մեծ երջանկություն գոյություն չունի, քան նրա խաղաղ և երջանիկ աչքերի փայլը:

Հ.Գ. Տարեդարձի ողջ ծրագիրն ինքն է կազմել և խելահեղ տոն է ունենալու:

Понравилась статья? Поделиться с друзьями: