Անի Լուպեն երեկոյան կերպարում լուսանկար է հրապարակել

Կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեն իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով երեկոյան կերպարում։

Հրապարակված կադրում դերասանուհին կրում է կարճ սեւ զգեստ եւ գինեգույն երկարաճիտ կոշիկներ, վարսերն արձակված են, դիմահարդարումը վառ։ «Հենց այնպես», — հրապարակմանը կից գրել է դերասանուհին։

Ավելի վաղ Անի Լուպեն կիսվել էր տոնական ֆոտոշարքի լուսանկարներով։ «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրերում դերասանուհին կերպարանք էր ընդունել տոնածառի կողքին։ Նա սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել

էր սեւ երկարաճիտների հետ։ Դերասանուհին նախապատվությունը տվել էր մեղմ շպարին, իսկ մազերն արձակված էին։ «Ամբողջ հոյակապությունը պահի մեջ է, այլ ոչ թե հավերժության», — հրապարակումը մակագրել էր Անին։

style.news.am

Понравилась статья? Поделиться с друзьями: