Անգելինա Ավետյանը ռեկորդ է սահմանել. ահա, թե ինչպես․ լուսանկարներ

Starnews.am-ը վերջերս անդրադարձել էր հայկական շոուբիզնեսի ամենինտրիգային երգչուհուն՝ Անգելինա Ավետյանին, փորձելով հասկանալ, թե ինչով է պայմանավորված նրա հանդեպ հանրային մեծ հետաքրքրությունը:

Շարունակելով բացահայտել երգչուհուն՝ այս անգամ ուսումնասիրեցինք սոցցանցերում նրա պաշտոնական էջերը, որոնցից կարելի է եզրակացնել, որ նախորդ հրապարակումն իրականում տրամաբանական է, և նա իրականում ունի մեծ հանրային հետաքրքրություն:

Անգելինան միշտ խուսափում է խոսել իր ունեցվածքի կամ ֆինանսական աղբյուրների մասին, բայց սոցցանցային «հարստությունները» թաքցնելն անհնար է: Երգչուհին իսկական միլիոնատեր է, 21-րդ դարում նրա այդ միլիոնի մասին չխոսել չենք կարող: Նա ինստագրամում ունի մեկ միլիոն հետևորդ, ովքեր շատ ակտիվ են նաև հրապարակումները հավանելու, մեկնաբանելու և տարածելու գործում:

Նրա ակտիվ էջի շնորհիվ նա ավելի հասանելի է դարձնում իր ստեղծագործական կյանքը, ինչպես նաև իր երկպագուներին է ներկայացնում իր գեղեցիկ ֆոտոշարքերից հատվածներ:

Մաղթում ենք Անգելինային ստեղծագործական մեծ հաջողություններ, իսկ հաջորդ միլիոնը ունենալուն պես մենք նորից կանդրադառնանք նրա անփոխարինելի ու հանրային «հարստությանը»: Ձեզ ենք ներկայացնում միլիոնատեր երգչուհու ինստագրմյան էջը:

Понравилась статья? Поделиться с друзьями: