Անաշ, չխանդես, ախպերական. Հրաչ Մուրադյանը մարզասրահում․․․

Հրաչ Մուրադյանը մարզասրահից տեսանյութ է հրապարակել, որում հատուկ ցույց է տվել մարզվող աղջիկներից մեկի հետույքը՝ նշելով, որ տվյալ աղջիկն ասում է, որ մազերի գույնը համապատասխանեցրել է իր շապիկի հետ: Հրաչը նաեւ հավելել է. «Անաշ, չխանդես, ախպերական»:

Ապա հաղորդավարը մեկ այլ սթորիում նշել էր հետեւյալը. «Էդ աղջիկն ընենց էր նայում, ոնց որ ասեր՝ մեռնել կա, այ վայրենի»: Ի դեպ, Հրաչի կնոջ՝ Անաշեհ Խոդավերդի պատասխանը չէր ուշացել»: Նա ամուսնուն հետեւյալ նամակն էր ուղարկել. «Հեսա գնում եմ մազերս

կապույտ ներկեմ, որ կապույդ մայկիդ հետ բռնացեմ»: Նշենք, որ Հրաչի կինը եւ դուստրը բնակվում են ԱՄՆ-ում:Հրաչի խոսքով՝ հետագայում ապրելու են երկու երկրներում էլ: Ի դեպ, մի շրջան Հրաչը չէր հրապարակում կնոջ լուսանկարները, ինչից հետո շատերը կարծում էին, թե

նրանց ամուսնությունը կեղծ է: Ներկայումս Հրաչը «թաքցնում է» դստերը՝ խնդրելով հարգել իր եւ կնոջ որոշումը: Նշենք, որ հաղորդավարը ներկա է եղել դստեր լույս աշխարհ գալու պահին: Հենց նա է կտրել երեխայի պորտալարը: Ծնողները փոքրիկին անվանել են Միա:

Նախքան երեխայի ծնունդը զույգն անկեղծ հարցազրույց էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր նաեւ այն խոսակցություններին, ըստ որոնց, Հրաչն ամուսնացել է պրոդյուսեր Անաշեհի հետ, որպեսզի ԱՄՆ-ի քաղաքացիության հետ կապված իր թղթաբանական

հարցերը կարգավորի: Անաշեհի խոսքով ՝ շատերը չէին հավատում իրենց անկեղծ սիրուն՝ նշելով, որ նրանց ամուսնությունը պարզապես ձևական բնույթ է կրում։ «Նույնիսկ շատ մտերիմ մարդիկ են եղել, որ իմացել են ես հղի եմ, ու մենք երեխայի ենք սպասում,

չեն շնորհավորել»,- պատմել է Անաշեն։ Վերջինիս խոսքով՝ ինքը, Հրաչի հետ ամուսնանալիս գիտեր, որ տարվա ընթացքում Հրաչը հաճախ է բացակայելու, քանի որ Հայաստանում նկարահանումներ պետք է իրականացնի, բայց դա իրենց չի խանգարում:

Понравилась статья? Поделиться с друзьями: