Այս 5 սխալների պատճառով Դուք միայնակ եք մնում

Իրականում այնքան էլ շատ չեն բաժանությունների պատճառները. կամ այլևս չեն սիրում, կամ էլ համբերությունն է սպառվել: Ու եթե առաջինի դեպքում ոչինչ էլ հնարավոր չէ փոխել, երկրորդի ժամանակ դեռ կարող եք աշխատել ու փրկել զգացմունքները: Ահա 5 բան, որոնք ստիպում են մեր սիրելիներին լքել մեզ… փորձեք խուսափել այս սխալներից:

Աջակցության բացակայություն

Երբ սիրելի մարդուց չենք ստանում աջակցություն, սկսում ենք փնտրել դա ուրիշների մեջ: Ու հաճախ օտարները դառնում են բոլորից մտերիմ, քանի որ ճիշտ պահին ճիշտ խոսքեր են ասել:

Չեք տալիս ազատություն

Ազատությունը կարող է լինել տարբեր. ֆիզիկական, հոգեբանական, էմոցիոնալ: Չի կարելի փորձել զբաղեցնել դիմացինի ողջ ժամանակն ու տարածությունը: Թույլ տվեք նրան ինքնուրույն որոշել, թե որքան տարածություն է նա ցանկանում տրամադրել ձեզ:

Ոչ բավական/չափից ավել խանդոտ

Ահա այսպիսի տարօրինակություն. շատ խանդոտը՝ վատ է, ուրեմն չի վստահում, իսկ եթե չի խանդում, էլի վատ է, ուրեմն չի սիրում: Հարաբերություններում պիտի լինի խանդ, բայց չհասնի հիստերիաների:

Չկա անվտանգության զգացում

Խոսքը գնում է էմոցիոնալ ու հոգեբանական անվտանգության մասին: Երբ մարդ չի կարողանում ձեզ հետ անկեղծ լինել, նշանակում է, որ նա չունի անվտանգության զգացում ու գիտի, որ իրեն քննադատելու եք:

Թույլ չեք տալիս նրան վայելել

Սկանդալ եք սարքում, երբ նա որոշում է ընկերների հետ ժամանակ անցկացնել, ծախսում է ավելի շատ, քան «պիտի» ծախսեր, տուն է վերադառնում սովորականից ուշ: Սկանդակներն առհասարակ ոչ մի լավ բանի չեն հանգեցնում:

Понравилась статья? Поделиться с друзьями: