Այսուհետ թևատակերի տհաճ հոտը և մի շարք այլ խնդիրներ Ձեզ չեն անհանգստացնի։ Պարզապես հետևեք մեր խորհուրդներին և հասեք ցանկալի արդյունքի

Ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես կարելի է ճիշտ խնամել թևատակերը, որ իդեալական վիճակում մնան:

Խնդիր 1՝ տհաճ հոտ․

Պետք է պահպանել հիգիենայի տարրական կանոնները, բնական գործվածքներից հագուստ կրել և դեզոդորանտ կամ հակապերսպիրանտ օգտագործել:

Դեզոդորանտը քողարկում է քրտնքի հոտը, հակապերսպիրանտն արգելակում է դրա արտադրությունը: Եթե ձեզ շատ չի անհանգստացնում այդ խնդիրը, առաջին տարբերակն ընտրեք: Կարող եք նաև ժողովդական միջոցներ օգտագործել՝ խառնեք կերակրի սոդա և եգիպտացորենի օսլա: Մանկական ցանափոշին նույնպես լավ այլընտրանք է խանութում վաճառվող միջոցներին:

Խնդիր 2՝ դեզոդորանտը կամ հակապերսպիրանտը չեն օգնում․

Թևատակերին բավականաչափ միջոց քսեք: Դեզոդորանտը պետք է օգտագործել 2 վայրկյան 15 սմ հեռավորոթյան վրա:

Խնդիր 3՝ գրգռվածություն, կարմրություն և քոր․

Պետք է մազահանության այնպիսի միջոց ընտրել, որի արդյունքը երկար կպահպանվի, պրոցեդուրան պակաս վնասող կլինի: Քորի դեպքում ուշադրություն դարձրեք դեզոդորանտի բաղադրիչներին: Ընտրեք զգայուն մաշկի համար նախատեսված միջոց:

ԹևԱՏԱԿԵՐ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ և ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ - ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ - 2021

Խնդիր 4՝ ներաճած մազեր․

Առաջացման հիմնական պատճառն ածելու օգտագործումն է: Եթե մազահանության ուրիշ միջոց կա, հրաշալի է: Բայց եթե սովոր եք ածելուն, հիշեք՝ ածելին պետք է մաքուր և նոր լինի, մաշկը՝ խոնավ, խորհուրդ է տրվում պարբերաբար սկրաբ օգտագործել:

Խնդիր 5՝ ճարպային գնդիկներ․

Առավել հաճախ պատճառը լինում է կրծքավանդակի և ձեռքի մկանների ոչ բավարար զարգացումը: Մարզչի դիմեք, նա վարժությունների ճիշտ համալիր կընտրի:

Անութի մաշկի տակ ինչ-որ բան խիտ վեր թռավ: Թևի տակ պզուկների առաջացման  պատճառները. Բուժման մեթոդներ, կանխարգելում, խորհուրդներ ...

Խնդիր 6՝ պիգմենտային բծեր․

Եթե բծերը որևէ հիվանդության հետևանք են, պետք է շտապ բժշկի դիմել: Եթե կոսմետիկ բնույթ ունեն, պետք է մաշկը չափազանց հաճախ չգրգռել ածելիով: Զգուշություն պահպանել արևի տակ գտնվելիս, բարձր spf-ով քսուք օգտագործել: Ուրիշի դեզոդորանտից չօգտվել: Պարբերաբար սկրաբով մաքրել թեփոտված մաշկը:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: