Այնքան կարեւոր է, որ ամուսնուդ հետ լինես նույն ալիքի վրա․ Լուսինե Թովմասյան

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված նոր կադրերում Լուսինեն ամառային հմայիչ

կերպարում է։ Նա կրում է սեւ բլուզ, որը համադրել է ջինսե շորտի հետ։ Նրա կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու գլխակապը։ Երկու երեխաների երիտասարդ ծնողները ջերմ գրկախառնված են։ «Ինչ խոսք, շատ cool ենք։ Այնքան կարեւոր է, որ

ամուսնուդ հետ լինես նույն ալիքի վրա և նա հասկանա քեզ քո խենթ ու գիժ մտահաղացումներով հանդերձ», — մակագրել է գեղեցկուհին։ «Կարծում եմ՝ բոլոր ամուսնացած զույգերի մոտ այդ պահը կամ պահերը լինում են։ Մենք էլ

բացառություն չենք այս հարցում։ Իհարկե եղել են եւ ոչ մեկ անգամ։ Ինձ համար շատ դժվար էին ամուսնության առաջին երկու տարիները, եթե անկեղծ», ավելի վաղ ամուսնության ընթացքում կրիտիկական պահերի մասին գրել էր գեղեցկուհին։

Понравилась статья? Поделиться с друзьями: