Ամուսնացա երկրորդ անգամ, իսկ կինս պահանջեց ընտրել՝ կամ իրեն, կամ դստերս…

6 տարվա ամուսնական կյանքը մնաց անցյալում: Ես ու Անին ամուսնալուծվեցինք: Մենք ուղղակի հասկացանք, որ այլևս չենք կարող միասին ապրել: Բայց դա չխանգարեց, որ մենք մնանք լավ ծնողներ մեր 3 ամյա դստեր համար:

Մեր բնակարանը թողեցի կնոջս և երեխայիս, իսկ դրանից հետո սկսեցի հանգստյան օրերն անցկացնել դստերս հետ: Մի տարի անց ամուսնացա երկրորդ անգամ: Դիանան սկզբում լավ էր վերաբերվում Էլինային, սակայն շուտով նկատեցի, որ նա ամեն անգամ

սկսում է ավելի և ավելի սառը վերաբերվել աղջկաս: Իսկ մի օր էլ ասաց, որ կիրակի օրը պիտի գնանք իր մոր տուն, սակայն ասաց, որ Էլինային չտանենք մեզ հետ… Մի քանի ամիս անց զանգեց նախկին կինս և ասաց, որ ինքը պատրաստվում է ամուսնանալ,

սակայն ապագա ամուսինն իր առաջ պայման է դրել, որ երեխային չպետք է իր հետ բերի նոր տուն: Ես այդ օրը լուրջ խոսեցի Դիանայի հետ, իսկ նա ասաց, որ համաձայն չէ մեր տանը՝ դստերս ներկայությանը: Ես վճռական էի տրամադրված և ասացի, որ երբեք

չեմ հրաժարվի երեխայիցս: Նույն օր կինս հավաքեց իրերը և հեռացավ, իսկ ես չսպասեցի մինչ առավոտ և շտապեցի դստերս մոտ. հենց նույն օրը նրան իմ տուն բերեցի: Կարծում եմ, վստահ եմ՝ չեմ զղջա ընտրությանս համար, քանի որ երեխաս ինձ համար անփոխարինելի է…

Понравилась статья? Поделиться с друзьями: